Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Նրանք հարձակվեցին մեզ վրա, ասելով՝ փչացածներ, բոմժեր, դուք էլ պետք է մեզ նման դառնաք. Շուռնուխի բնակչուհու պատմածը լգբտ-ների՝ գյուղ ներխուժման մասին

am
Nrank` hardzakvets`in mez vra, aselov, p`ch`ats`atsner, bomzher, dowk` el petk` e mez nman darhnak`.   Showrhnowkhi bnakch`owhow patmatse lgbt-neri, gyowgh nerkhowzhman masin_84751

 Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

   Շուռնուխ գյուղի բնակիչները զայրացած և անհանգստացած են այն ամենից, ինչ ստիպված եղան տեսնել վերջին երկու օրերին:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում համայնքի բնակչուհի Հասմիկ Հարությունյանը պատմեց, որ իրենց համագյուղացի Հայկ Հակոբյանի տանը մի քանի օր է հյուրընկալել են մի խումբ լգբտ-ականներ, ովքեր չափազանց վատ պահվածք են դրսևորել՝ բարկացնելով գյուղի բնակիչներին:

  «Նախ նշեմ, որ ես 16 տարի է՝ ապրում եմ Շուռնուխ գյուղում և ունեմ երեք անչափահաս որդիներ: Երկու օր առաջ, երբ դուրս էին եկել գյուղ, նկատեցինք, որ մարդիկ են հավաքված և մոտեցանք՝ պարզելու, թե ի՞նչ է տեղի ունեցել: Մեր համագյուղացիները ինձ պատմեցին, որ ուզում են այդ անտաշներին գյուղից հեռացնեն, նրանց խնդրել են խաղաղ ձևով հեռանալ, սակայն նրանք չեն հեռացել: Ասեմ, որ մի քանի օր առաջ տղայիս ֆեյսբուքյան էջով տեսել էինք, որ այդ խմբի անդամներից Հայկ Հակոբյանը, ով մեր գյուղի բնակիչ է, գրառում էր արել, որ ամսի 2-5-ը իր բոլոր ընկերներին հրավիրում է Շուռնուխ գյուղ, որ անտառում վրան խփեն, միասին բնակվեն և ինչ ուզում են անեն: Այդ մասին մենք խոսել ենք հարևանների ու գյուղացիների հետ, որ նման բան են ուզում անել, ու երևի դրա մասին նա իմացել է, ֆեյսբուքյան էջից  հանել է այդ հայտարարությունը: Քիչ ժամանակ անց նրանք խմբով եկան գյուղ: Ինը հոգի էին: Գիշերը մոմավառություն են արել, լկտի ծիծաղ, լկտի պահվածք, ոռնոցի նմանվող ձայներ են հանել: Փոքր տղաս, որ երեք տարեկան է, գիշեն այդ ձայներից արթնացել է ու սկսել լաց լինել: Հաջորդ օրն իմացել եմ, որ իրենք են դուրս եկել գյուղ, որոշները կիսամերկ վիճակում, իսկ Հակոբյանը կնոջ զգեստ է հագնում, վզնոցը գցած, շուրթերը ներկած, 5 րոպեն մեկ պարիկներ են փոխում: Չգիտեմ՝ ինչեր են իրենց թույլ տալիս, ինչ ձայներ են հանում ու մարդկանց քունը խանգարում: Իմ երեխաները վախեցած են, ու ես՝ որպես մայր, պարտավոր եմ փոքրիկներիս իրավունքները պաշտպանելու, ինչո՞ւ պետք է երեխաներս վախը սրտներում ապրեն»,- պատմեց մեր զրուցակիցը:

  Հասմիկ Հարությունյանն ասաց, որ գյուղացիները խնդրել են նրանց խաղաղ ձևով հեռանալ գյուղից, սակայն իրենց հայհոյել ու վիրավորել են:

  «Նրանցից մեկը մոտեցավ ինձ, անամոթ անվանեց՝ ասելով, որ երեխաներիս հետ եկել կանգնել են դրսում, ես էլ պատասխանեցի՝ չհասակացա, ես այս գյուղի բնակիչ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի և իրավունք ունեմ կանգնել այնտեղ , որտեղ ուզում եմ: Նա ինձ վիրավորեց, ես՝ իրեն, ու այդ պահին մոտեցավ Հակոբ Հակոբյանի հայրը ու ինձ ասաց՝ ի՞նչ է՝ քեզ  խանգարում ե՞ն: Պատասխանեցի՝ այո, խանգարում են, եկել, ասում են՝ ի՜նչ ուզենք կարանք անենք: Նրանք լկտի ձևով հարձակվեցին մեզ վրա՝ ասելով՝ փչացածներ, բոմժեր, դուք էլ պետք է մեզ նման դառնաք, մենք ինչ ուզենք, անելու ենք, մեզ ամենավերջին ձևերով վիրավորեցին, ու մենք էլ չկարողացանք մեզ զսպել ու պատասխանը տվեցինք՝ և՛ լեզվով, և՛ հարվածով: Մեզ համար շատ տհաճ է այս իրավիճակը: Եթե իրենք այդ ուղին են ընտրել, թող գնան իրենց կյանքով ապրեն, որտեղ ուզում են, բայց ոչ մեր գյուղում, մեր երեխաների աչքի առաջ: Այստեղ իրենք իրավունք չունեն նման պահվածք թույլ տալ իրենց»,- նշեց նա:

Շուռնուխի բնակչուհին ասաց, որ վախենում է իր երեխաների ապագայի համար և չի ցանկանում, որ նրանք ականատես լինեն նման տհաճ իրավիճակների.

«Այնքան հեշտ է խաղալ երեխայի հոգեբանության հետ, այնքան հեշտ է նրա հոգեբանությունը շեղելը , դրա համար էլ ես վախենում եմ, ու ոչ միայն ես, բոլոր մայրերը, դրա համար էլ դուրս ենք եկել փողոց, մեր երեխաների ապագայի, նրանց պատվի, մեր պատվի համար պայքարելու: Ու եթե նորից եկան, նորից ենք ծեծելու: Ես այսօր էլ ոստիկանությունում ասել եմ, որ խփել եմ մի տղայի, ով հայհոյում էր մեզ և խփել եմ այն աղջկան, ով ինձ անպատվում էր, և իմ երեխաների համար պատրաստ եմ այդ ամենին»:

Հասմիկ Հարությունյանը նաև պատմեց, որ երեք տարի է՝ իրենց համագյուղացու և նրա ընկերների պառտճառով ներվային վիճակում են.

«Սկզբում գյուղ եկան երեք հոգով, հետո՝ վեց հոգով, հետո՝ ինը հոգով: Ու ամեն անգամ, երբ գալիս են՝ գյուղում իրավիճակը լարվում է: Նրանք մարդկային լեզուն չեն հասկանում, չեն ցանկանում մեզ լսել, այդ իսկ պատճառով նրանց գյուղից դուրս են հանել՝ ասելով, որ առաջին ու վերջին անգամը լինի, որ մեր գյուղ ոտք դնեն»:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ