Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ո՞ր երկիրն են ամենից հաճախ այցելում զբոսաշրջիկները (լուսանկարներ)

am
O?r erkirn en amenits` hachakh ayts`elowm zbosashrjiknere (lowsankarner)_95635

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կազմել է այն երկրների ցուցակը, որոնք զբոսաշրջիկներն ամենահաճախն են այցելում: Այս մասին հաղորդում է Daily Mail- ը:

Առաջին տեղը զբաղեցրել է Ֆրանսիան, որն այս հորիզոնականը զբաղեցնում է արդեն երկու տարի: 2017 թվականին Ֆրանսիա է այցելել  86.9 միլիոն զբոսաշրջիկ: Երկրորդ տեղում Իսպանիան է` 81.8 միլիոն այցելու, երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 75.9 միլիոն:

Բացի այդ, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է այն  երկիրը, որտեղ ամենաարագն է աճում զբոսաշրջությունը: Այդ երկիրը Եգիպտոսն է: 2017 թ.-ին եգիպտացիներն  55.1 տոկոսով ավելի զբոսաշրջիկ են ընդունել, քան 2016 թվականին: Նրանց ընդհանուր թիվը կազմել է 8.6 մլն մարդ: Զբոսաշրջիկների շրջանում Եգիպտոսի ամենահայտնի քաղաքներն են դարձել Լուքսորն ու Գիզան: Երկրորդ տեղը զբաղեցրել է  Տոգոն, իսկ երրորդը՝ Վիետնամը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ