Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՕԵԿ-ը պատրաստվում է վերադառնալ. «բաց» են ցանկացած համագործակցության համար

am es
OEK-e patrastvowm e veradarhnal. <<bats`>> en ts`ankats`ats hamagortsakts`owt`yan hamar _67282

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

 

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն է

-2017թ. խորհրդարանական ընտրություններում կրած անհաջողությունից հետո ՕԵԿ-ը պասիվ դիրքում էր: Կուսակցությունը պատրաստվո՞ւմ է վերդառնալ ակտիվ քաղաքականություն և մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

-Նախ ասեմ, որ «Օրինաց երկիր»-ը երբեք պասիվ դիրքում չի եղել, պարզապես նախորդ տարի մենք չհաջողեցինք ընդամենը մի քանի հազար ձայն հավաքել, որ դառնայինք խորհրդարանական ուժ: Դա ուներ իր օբյեկտիվ պատճառները: Հիմա մենք ակտիվ աշխատում ենք և, իհարկե, պատրաաստվում մանսակցել առաջիկա ընտրություններին:

- Կառավարությունը պատրաստվում է արտահերթ ընտրություններ կազմակերպել մեկ տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածը բավարա՞ր է, որ ՕԵԿ-ը վերակազմակերպվի, և հնարավոր համարո՞ւմ եք այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը:

-Այո՛, հնարավոր ենք համարում ցանկացած համագործակցություն: «Օրինաց երկիր» կուսակցությունը բաց է այլ ուժերի հետ համագործակցելու համար: Ինչ վերաբերում է ժամանակային սահմանափակմանը, մենք այս պահին արդեն իսկ լխվախ ենք աշխատանքի և լուրջ կազմակերպչական աշխատանքներ ենք կատարում: Ճիշտ է, դեռ հայտնի չէ ընգտրությունների հստակ ժամկետը, սակայն կարծում եմ՝ պատրաստ կլինենք:

Թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական ուժի վարկանիշը բավականին բարձր է, և կարելի է ասել, նա «իրենով է արել» հասարակության ընդդիմադիր զանգվածը: Չե՞ք արծում, որ դա մարտահրավեր է այն ուժերի համար, որոնք գործում էին կամ ցանկանում են գործել ընդդիմադիր դաշտում:

-Հիմա Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», այլևս ընդդիմություն չէ, իշխանություն է, և դա պետք է հաշվի առնել: Բացի այդ, բոլոր քաղաքական  ուժերն ունեն իրենց տեղն ու դերը քաղաքականության մեջ, և յուրաքանչյուր կուսակցություն ունի իր ընտրազանգվածը, իր ծրագրերն առաջ մղող մարդկանց: Վստահ եմ, որ ՕԵԿ-ը ունի լուրջ ընտրազանգված և այդ զանգվածը մեր կողքին է: Վստահ եմ նաև, որ մինչև ընտրությւոնները նրանց քանակը միայն ավելանալու է:

Հեղափոխությանը մասնակցել են մեր կուսակցության տասնյակ հազարավոր մարդիկ: Եղել են այն մարդիկ, որ մեր հորդորով մասնակցել են այդ ցույցերին: Բայց հեղափոխությունը մի բան է, հետոն՝ այլ: Կարծում եմ, բոլոր ուժերն ունեն իրենց ընտրազանգվածները, և ոչ մեկ չի կարող այլ քաղաքացու փոխարեն որոշել, թե նա ում է ընտրելու:

-Փաշինյանի կառավարությունը խոստացել է, որ անցկացնելու է ազատ թափանցիկ ընտրություններ, որտեղ տեղ չեն ունենալու կաշառքն ու ճնշումները: Եթե իրոք ստացվի նման ընտրություններ կազմակերպել, ըստ Ձեզ, քաղաքական պատկերը Ազգային ժողովում և քաղաքական դաշտում կփոխվի՞:

-Ճիշտ եք նկատում, որ անկաշառ ու թափանցիկ ընտրությունները բերելու են այլ քաղաքական էլիտա: Վերջին ընտրությունների ժամանակ դրա ընտրակեղծիքների զոհը դարձավ նաև «Օրինաց երկիրը», որովհետև խայտառակ փողաբաժանում էր և վարչական ռեսուրսների օգտագործում, և դրա հետևանքով ովքեր շատ փող ունեին, հավաքում էին անսահման ձայներ: Մեկ օլիգարխը հավաքում էր 50-60 հազար ձայն, մինչդեռ այն կուսակցությունը, որն ունի տարիների պատմություն և աշխատանք, չկարողացավ այդ մի օլիգարխի չափ ձայն հավաքել: Սա նշանակում է, որ բացարձակապես իշխել է փողը և միմյայն փողը:  

Ես ողջունում եմ Փաշինյանի այդ մոտեցումը, որ նա ցանկանում է ազատ ու թափանցիկ ընտրություներ ապահովել երկրում, որը հնարավորություն կտա գրագետ, բանիմաց, գաղափարակն ու քաղաքական թիմերին, որոնք իսկապես միտված են երկրում ունենալ իրենց դերն ու նշանակությունը, գալ ասպարեզ:

Վերջին շրջանում քաղաքացիական հասարակության զարթոնքի դրսևորում եղավ, ու մենք վստահ ենք, որ քաղաքացիներն արդեն իրենց խղճի մտոք և իրենց գնահատականների արդյունքում կկատարեն ընտրություն, և դաշտում կհայտնվեն ճիշտ քաղաքական ուժեր:

-Այս տարիների ընթացքում ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկերության մեջ է եղել Հանրապետական կուսակցության հետ: Այժմ, երբ ՀՀԿ-ն փոքրամասնություն է և ըդդիմադիր դաշտում է գործում, հնարավոր համարում ե՞ք իրենց հետ համագործակցությունը, թե՞ դա բացառվում է:

-Մինչև ընտրությունները, մեկ տարվա ընթացքում,  շատ ջրեր կհոսեն մեր երկրում: Ամեն օր նոր փոփոխություներ ու մոտեցումներ ենք տեսնում: Կարծում եմ՝ այսօր անիմաստ է այս հարցին պատասխանել, որովհետև չենք կարող ասել մեկ տարի հետո ով որտեղ կլինի և ինչ վիճակում: Թող դեռ ընտրություններ լինեն, տեսնենք որ քաղաքական ուժը որտեղ կհայտնվի, այդ ժամանակ էլ պարզ կլինի:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ