Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Որպեսզի սուտը իրականության տեղ չընդունվի. Արայիկ Հարությունյանն արձագանքել է «Արցախյան զարթոնք» խմբին

am
Orpeszi sowte irakanowt`yan tegh ch`endownvi. Arayik Harowt`yownyann ardzagank`el e  <<Arts`akhyan zart`onk`>> khmbin_76163

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խմբի կողմից տարածված այն հայտարարությանը, ըստ որի՝ ինքը Շուշիի միջնակարգ դպրոցում ժողովի է հրավիրել արձակուրդում գտնվող ուսուցիչներին և նրանց հորդորել չմասնակցել հուլիսի 7-ին այդ շարժման կողմից Ստեփանակերտում կազմակերպվելիք հանրահավաքին:

Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպեսզի սուտը իրականության տեղ չընդունվի, ցանկանում եմ արձագանքել «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խմբի կողմից իմ հասցեին տարածած այն հայտարարությանը, թե իբրև հուլիսի 6-ին, Շուշիի միջնակարգ դպրոցում ժողովի եմ հրավիրել արձակուրդում գտնվող ուսուցիչներին և նրանց հորդորել չմասնակցել հուլիսի 7-ին այդ շարժման կողմից Ստեփանակերտում կազմակերպվելիք հանրահավաքին:

 

Նախ նշեմ, որ հուլիսի 6-ին, հաշվի առնելով դպրոցական արձակուրդների շրջանը, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում հանդիպման եմ հրավիրել ոչ թե ուսուցիչներին, այլ բերդաքաղաքի երիտասարդությանը և նրանց հետ քննարկել իրենց հուզող տարբեր հիմնախնդիրներ:

 

Երկրորդ՝ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը տարբեր զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Արցախի անվտանգության ու կայուն զարգացման կարևորությունը: Միևնույն ժամանակ զերծ եմ մնացել նշյալ հանրահավաքին չմասնակցելու վերաբերյալ որևէ հորդոր հնչեցնելուց»:

 

Հարությունյանը նաև հավելել է, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակվելու են և առաջիկայում կրելու են ավելի հաճախակի բնույթ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ