Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Ոստիկանությունը հայտնում է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում» ապօրինությունների մասին

am
Ostikanowt`yowne haytnowm e <<Mashkabanowt`yan ew serhavarakabanowt`yan bzhshkagitakan kentronowm>> aporinowt`yownneri masin_98087

 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից մատուցվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների գները սահմանված են նշված ընկերության և առողջապահության նախարարության աշխատակազմի միջև կնքված համապատասխան պայմանագրի հավելվածով, որի համաձայն սահմանված են ցերեկային ստացիոնար և գիշերային ստացիոնար բուժման սակագները՝ համապատասխանաբար 64.700 և 107.900 դրամ:
Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այս տարվա հունվարից մինչև օգոստոս, ընկերության բուժանձնակազմն ու հաշվապահություն իրականացնող աշխատակիցները իրենց օգտին օգտագործելով կարգադրիչ և այլ գործողություններ, այն է ստանալ ամսական հավելյալ աշխատավարձերի գումարներ, կենտրոն դիմած բազմաթիվ քաղաքացիների հիվանդության պատմագրերում և նրանց անուններով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվություններում մուտքագրել են իրականությանը չհամապատասխանող մատուցված բուժօգնության տեսակների ու բուժման օրերի ավել քանակների կեղծ տվյալներ

Մասնավորապես, փաստացի ցերեկային ստացիոնարի հիվանդները ձևակերպվել են որպես գիշերային ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդներ, իսկ մի քանի դեպքերում էլ հավելագրվել են բուժման օրերի քանակները, ինչի արդյունքում կենտրոնի հաշվեհամարին պետական բյուջեից փոխանցվել է լրացուցիչ գումար և պետությանը պատճառվել էական վնասՓաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ