Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:

Դերենիկ Դեմիրճյան– Հայը (հատված)

Ոստիկանությունում Անկախության տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

am
Ostikanowt`yownowm Ankakhowt`yan tonin nvirvats mijots`arhowm e teghi ownets`el_100813

Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Մասնակցում էին ոստիկանության ղեկավարությունն ու գրեթե բոլոր ստորաբաժանումների ծառայողները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունիցանկախության տոնի առթիվ շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերի  Օսիպյանը:
Ելույթից հետո բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ու վետերան պարգրատրվեցին գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:

Ի դեպ անկախության տոնի առթիվ ոստիկանության պետի հրամանով արժանացել են խրախուսանքների 200-ից ավելի ծառայողներ ու վետերաններ, ովքեր արդեն ստացել են պարգևատրումները:

Տոնական երեկոն շարունակվեց գեղեցիկ համերգային ծրագրով: Ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը ներկայացրեց ոստիկանական հետաքրքիր պարային համարներ, իսկ ոստիկանության զորքերի երգչախումբը հանդես եկավ հայրենասիրական երգերով:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ