Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Փաշինյանը և կողմնակիցները կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի մի շարք բանուկ փողոցներում

am en ru
P`ashinyane ew koghmnakits`nere kat`vatsahar en arel ert`ewekowt`yowne Erewani mi shark` banowk p`oghots`nerowm_55083

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս պահին երթևեկությունը դադարեցված է Կորյուն-Աբովյան, Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկներում, Ֆրանսիայի հրապարակում: Հարակից փողոցներում երթևեկությունը խիստ ծանրաբեռնված է: Փողոցներում ցուցարարները նստել կամ կանգնել են ավտոմեքենաների, հասարակական տրանսպորտի դիմաց, փողոցների երթևեկելի հատվածներ են տեղափոխել աղբանմաններ ու նստարաններ:

«Երիտասարդական» կայարանի մոտ մի խումբ ցուցարարներ փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ հորդորել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ