Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ բողոքողների հետ

am
P`ashinyane handipowm e Amowlsari shahagortsman dem boghok`oghneri het_74643

Երեկվանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:

Այսօր առավոտյան վերջինս հանդիպում է ունեցել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների մասնակիցների հետ:

«Մեր այցը ավելի շատ փաստահավաք նշանակություն ունի, որպեսզի խնդիրն ավելի խորությամբ հասկանանք: Այժմ պետք է գնանք բողոքող բոլոր խմբերի մոտ, հանդիպենք բողոքող քաղաքացիների, ինչպես նաև «Լիդիան Արմենիա»-ի աշխատողներին, այնուհետև ամեն խմբից մեկական ներկայացուցչի հետ նստենք սեղանի շուրջ և զրուցենք»,- ասաց Փաշինյանը:

Հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներից մեկը վարչապետին ասաց, որ թյուր կարծիք է ձևավորվել, թե իրենք «Լիդիան-Արմենիայի» դեմ ենք պայքարում: Իրենք  պայքարում ենք հանքի շահագործման դեմ:

 

Վարչապետի այն հարցին, թե ինչո՞ւ նախկինում չեն բողոքել, ցուցարարները նշեցին, որ  բողոքներ եղել են, սակայն նախկին իշխանությունների օրոք մեծ մասշտաբով բողոքելը անհնարին է եղել:

Հիշեցնենք, որ Ջերմուկում մի խումբ քաղաքացիներ որոշ ժամանակ է, ինչ ճանապարհներ փակելով բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ