Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Փողոցային առևտրի և ապօրինի շինությունների խնդիրների լուծումը «Իմ Քայլը» դաշինքի օրակարգում է

am
P`oghots`ayin arhewtri ew aporini shinowt`yownneri khndirneri lowtsowme <<Im K`ayle>> dashink`i orakargowm e_96615

 

Դավթաշենում «Իմ Քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը պատասխանել է հանրությանը հուզող հարցերին:

Հայկ Մարությանը անդրադարձել է Երևանի վարչական շրջաններում փողոցային առևտրի խնդրին:

«Փողոցային առևտրի խնդիրը կա ամբողջ Երևանում: Գյուղացիներն ասում էին, որ մենք չունենք շուկա, և փաստացի դա փողոցային առևտուր է և անօրինականՍա համակարգային լուծում է պահանջում: Այս խնդիրը կա բոլոր վարչական շրջաններում: Փողոցային առևտուրը մեծ խնդիր է մեր քաղաքի համար: Բայց պետք է հասկանալ նաև այն մարդկանց, որոնք զբաղվում ենփողոցային առևտրովԴա վերացնելով՝ պետք է միաժամանակ տարածք հատկացնել նրանց, որ այդ մարդիկ տեղ ունենան վաճառելու իրենց արտադրանքըիսկ բնակիչները կարողանան գնել արտադրանքն ավելի էժան գնով»,- նշեց Մարությանը:

Քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ նաև ապօրինի շինությունների խնդրին, և ընդգծեց, որ քաղաքաշինության հարցում «Իմ քայլը»  դաշինքը շատ հստակ քաղաքականություն է վարելու:

 «Եթե մենք ընտրվենքապա արգելելու ենք բոլոր տիպի ապօրինի շինությունները և դրանք իսպառ վերանալու ենՆախկինում կառուցված այն ապօրինի շինություններըորոնք չեն համապատասխանում այն նորմերինայն քաղաքականությանըորով մենք շարժվելու ենք առաջապա դրանք նույնպես վերանալու ենԻսկ նրանքորոնք չեն խանգարում հանրությանը և համապատասխանում են շինարարական նորմերինդրանք կվերանայվենևհավանական էնաև օրինականացվեն»,- հայտարարեց Մարությանը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ