Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Պարապ-սարապների մի հսկա զանգված զբաղված է համացանցային խուլիգանությամբ. պատգամավոր (տեսանյութ)

am
Parap-sarapneri mi hska zangvats zbaghvats e hamats`ants`ayin  khowliganowt`yamb. patgamavor (tesanyowt`)_96655

«ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը երաշխավորում է հանրային իշխանությունը: Իսկ այսօր ամբողջ համացանցը ողողված է խուլիգանական արտահայտություններով՝ ինչպես կեղծ, այնպես էլ իրական օգտատերերի կողմից»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը,  և հավելեց, թե այլևս ինչպես է լինում կարծիք արտահայտելու իրավունքի սահմանափակումը:

Նրա խոսքով՝ ինքը խուսափում է համացանցում գործող իշխանության հասցեին  որևէ միտք հնչեցնել. «Պարապ-սարապների մի հսկա զանգված բացահայտ հանդես է գալիս խուլիգանական հայհոյանքներով: Ինչո՞ւ պետք է ես զբաղվեմ. կա պետություն, որը պարտավոր է պաշտպանել մեր իրավունքները, և դա նրա սահմանադրական պարտականությունն է»:

Գևորգ Պետրոսյանն առաջարկում է բյուջեն համալրել ավելի արժանապատիվ ձևով, քան մարիխուանայի վաճառքի օրինականացումն է՝ այդ խուլիգաններին տուգանքի ենթարկելով: «Այսպիսիչ անպատժելիության մթնոլորտ երբևէ Հայաստանում չի եղել, իրավապահ մարմինները բացարձակ անտարբերություն են դրսևորում համացանցային խուլիգանության նկատմամբ»,- ասաց պատգամավորը և տեղեկացրեց, որ հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ