Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Պարգևատրման արարողություն՝ Ստեփանակերտի քաղաքապետարանում

am
Pargewatrman araroghowt`yown, Step`anakerti k`aghak`apetaranowm  _100757

Ստեփանակերտի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ նվիրված մայրաքաղաքի անվանակոչման 95-ամյակին:

Ստեփանակերտի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ նվիրված մայրաքաղաքի անվանակոչման 95-ամյակին:

Նա    շնորհավորել    է    ներկաներին   մայրաքաղաքի  անվանակոչման   95-ամյակի  կապակցությամբ՝  ասելով, որ   նման  առիթները    հնարավորություն  են  տալիս  հետադարձ   հայացք   ձգել   դեպի  անցյալը, վերարժևորել   անցած  տարիների  ընթացքում  ստեղծված     նյութական  և  հոգևոր   արժեքները,  ըստ  արժանվույն      գնահատել  ներկան  ու     նախանշել   ապագայի  անելիքները:

«Ստեփանակերտի     զարգացման    պատմությունը    սկիզբ  է  առել  դարերի     խորքերից:  Այն  ժամանակ,  երբ  Արցախն  ինքնավար   մարզի   կարգավիճակով     գտնվում  էր     Ադրբեջանի  կազմում,  մենք    հնարավորություն  չունեինք     մեր   քաղաքն  ըստ     հայկական  պատմամշակութային  ավանդույթների  կառուցել: Այլ  է    հիմա  իրավիճակը. Ստեփանակերտը   տարեցտարի   փոխվում  է՝  բարեկարգվում  են     փողոցներն  ու   ճանապարհները, բազմաբնակարան   շենքերի  բակերը, պուրակները: Կառուցվում  են   նոր   բնակելի  թաղամասեր    և  տներ, դպրոցներ, մանկապարտեզներ  ու   խաղահրապարակներ, առողջապահության    մի  շարք    օբյեկտներ: Քաղաքապետարանն   ԱՀ  իշխանությունների     աջակցությամբ    անում  է  ամեն  ինչ, որ Ստեփանակերտը՝ որպես  հանրապետության  մայրաքաղաք,   ապահովվի   իր  առաջընթացն  ու  զարգացումը: Մենք   պետք  է  քաջ   գիտակցենք, որ  Ստեփանակերտի   բարեկարգումը, հասարակական  կարգի   պահպանումը  ո՛չ  միայն քաղաքային  իշխանությունների   խնդիրն  է, այլև  յուրաքանչյուրի»,-մասնավորապես   ասել   է  Ս. Գրիոգորյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ