Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Պաշտոնեական դիրքի որևէ չարաշահում ինձ թույլ չեմ տվել. Արմեն Աշոտյան

am
Pashtoneakan dirk`i orewe ch`arashahowm indz t`owyl ch`em tvel. Armen Ashotyan_96931

  ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի վերաբերյալ մամուլը գրել էր, թե «Աշոտյանն այդքան է սարսափում «կոռուպցիա» բառից և կոռուպցիայի դեմ պայքարից: Որովհետև ամբողջովին խրված է եղել կոռուպցիայի մեջ և շարունակում է մնալ, անգամ նոր իշխանության պարագայում»:

Աշոտյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ այսպես է արձագանքել  իրեն հասցեագրված մեղադրանքին.

 «Այսօր իշխանական թերթերից մեկը ինձ մեղադրել է կոռուպցիայի մեջ։ Իհարկե, հաշվի առնելով իմ ակտիվ քննադատական գործունեությունը, իմ դեմ հակաարշավը սպասելի էր։

Հայտնում եմ, որ՝
1. 2016-ից Բժշկականի ճաշարանը աշխատացնում է ՍՊԸ, որտեղ բաժնեմաս ուներ նաեւ իմ եղբայրը, 2016-ից, այսինքն՝ իմ ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո։
2. Այսինքն Պաշտոնեական դիրքի որեւէ չարաշահում ինձ թույլ չեմ տվել։
3. Սեպտեմբերի մեկից եղբայրս, ով խոհարար է, կապ չունի այդ ՍՊԸ-ի հետ։ Իսկ թե ո՞վ է այսօր դրանով զբաղվում եւ ինչպես՝ առաջարկում եմ պարզել այդ նույն թերթին։ Եթե դժվարանաք՝ ես կօգնեմ։

Ավելորդ է ասել, որ շարունակելու եմ ակտիվ եւ քննադատական կեցվածքս ու որեւէ սեւ արշավ իմ դեմ ինձ չի խոչընդոտելու»։

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ