Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը. Արցախի ՊՆ

am
Pashtpanowt`yan banake erbewits`e ch`i t`ak`ts`rel ew ch`i t`ak`ts`nelow ardzanagrvats artakarg mijadepere. Arts`akhi PN  _54083

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի  հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված  տեղեկությունները տարածելու գայթակղությունից:

<<Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ  մեր կողմից տեղեկատվության <<ուշացումով>> տարածումը պայմանավորված է պատահարի իրական  պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջիններս դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով:

            Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը և  հետևել պաշտոնական տեղեկատվությանը>>,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ