Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Պատրուշևը և Բոլթոնը քննարկել են միջուկային զենքի չտարածման և ռազմավարական կայունության հարցեր. ՏԱՍՍ

am
Patrowshewe ew Bolt`one k`nnarkel en mijowkayin zenk`i ch`taratsman ew rhazmavarakan kayownowt`yan harts`er. TASS_89551

 

Ռուսաստանի Դաշնության անվտագության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են միջուկային զենքի չտարածման թեման, այդ թվում՝ Իրանին և ԿԺԴՀ-ին վերաբերող հարցերը:

«Քննարկվել են միջուկային զենքի և հրթիռային տեխնոլոգիաների չտարածմանինչպես նաև ԿԺԴՀ-ին և Իրանին վերաբերող հարցերըռազմավարական կայունության ապահովումըսպառազինությունների վերահսկման խնդիրները»,- ասել է Պատրուշևը:

Նա նաև հավելել է, Սիրիայից և Ուկրաինայից բացի, Բոլթոնի հետ քննարկել է Աֆղանստանում իրավիճակը:

«Առանձին քննարկվել է Սիրիայումինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում `Եմենում և Լիբիայում տիրող իրավիճակըԿարճ անդրադարձ է կատարվել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,- հավելել է նա:

Պատրուշևի խոսքերով` նախատեսվել էր հանդիպման արդյունքներով ընդունել համատեղ հայտարարություն, սակայն այն չի ընդունվել՝ ԱՄՆ-ի պատվիրակության կողմից այդ երկրի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին դրույթը տեղադրելու փորձի պատճառով:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ