Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Պետք չէ իրար դասեր տալ, անհրաժեշտ է լինել զինվոր ու ծառա. Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ

am ru
Petk` ch`e irar daser tal, anhrazhesht e linel zinvor ow tsarha.  Rhowminiayi Hayots` t`emi arhajnord_22391

Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ելույթը հայության շրջանում քննարկումների առիթ հանդիսացավ։

«Հայ ձայնը» այս առիթով փորձեք մեկնաբանություն ստանալ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանից։

 

Մեզ հետ զրույցում վերջինս ասաց. «Որպես հոգևորական, կարծում եմ, որ Արամ կաթողիկոսը մտահոգություններ ունի, բայց նաև պետք է լուծումներ առաջարկել։ Սփյուռքում առհասարակ կա այսպիսի մտայնություն. մենք միշտ մակերեսային մակարդակի վրա ենք եղել, և միշտ զգայական աշխարհում ենք ապրում։ Եկել է զգացումները մի կողմ թողնելու ժամանակը և առավելապես մտքով առաջնորդվելու, քանի որ հարցերը չես կարող զգացմունքով լուծել, հնարավոր է գործնական լինել»,- ասաց Տաթև սրբազանը՝ ընդգծելով, որ քննադատելը հեշտ է, անհրաժեշտ էր ասել՝ ինչ կարելի է անել։

 

Սրբազան հայրը նաև խոսեց համաժողովից ունեցած ակնկալիքների մասին՝ նշելով, որ սա հայ ժողովրդի համար ի մի գալու լավ առիթ է, և համաժողովի ընթացքում նկատելի է միասնականության ոգին։ Ըստ սրբազան հոր՝ մենք պետք է միասնական լինենք, քանզի այլ ուղի չունենք։

 

Տաթև սրբազանն իր խոսքում անդրադարձավ Ռումինիայի հայ համայնքին՝ նշելով, որ Խորհրդարանում կան 3 հայազգի պատգամավորներ, պետությունը հայության հանդեպ շատ բարյացակամ է, ինքն է ֆինանսավորում հայ հոգևորականներին

տրվելիք աշխատավարձերը։ «Մեր համայնքն աշխատում է, որպեսզի հայ-ռումինական հարաբերություններն ավելի սերտանան, զարգանան, ներդրումներ արվեն։ Մենք շատ մեծ մշակութային հարստություն ունենք Ռումինիայում, և աշխատում ենք նաև այդ գանձերը պահպանելու, հայապահպանության ուղղությամբ», -ասաց սրբազան հայրը՝ մաղթելով, որ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը ոչ միայն խոսքով, այլև ոգով, մտքով միասնական լինեն, պետք չէ իրար դասեր տալ, այլ անհրաժեշտ է լինել զինվոր ու ծառա։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ