Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Պետք է շուտափույթ ստեղծել «Ուղեղների կենտրոն» ընկերակցությունը. Վարդան Ավետիսյան

am
Petk` e showtap`owyt` steghtsel <<Owgheghneri kentron>> enkerakts`owt`yowne. Vardan Avetisyan_74451

ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր օրախնդիր հարց է բարձրացրել, մեր գերխնդիրը երկրի արտաքին քաղաքական անվտանգությունն է և ինքնապաշտպանությունը, ինչը խորհրդականի խոսքով՝  կատարվում է խոցելի արդյունավետությամբ և ոչ ինստիտուցիոնալ համաչափությամբ:

Եվ այդ մտահոգություններով առաջնորդվելով՝  Վարդան Ավետիսյանը կարևոր առաջարկություն է կատարել. «Պետք է շուտափույթ ստեղծել «Ուղեղների կենտրոն» կամ «Կրիտիկական զանգված» ընկերակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական անվտանգությունը և ինքնապաշտպանությունը կատարվում է խոցելի արդյունավետությամբ և ոչ ինստիտուցիոնալ համաչափությամբ, դրա համար էլ տարերայնորեն կիրառվող աններդաշնակ դիմագրավումները պտղաբերության առումով՝ գոհացուցիչ չեն, և անձրևից փախչողի ու կարկուտի տակ հայտնվողի տպավորություն են թողնում: Ժամանակավրեպության բարդույթը չի թոթափվում օպերատիվ կիրառվող ռազմավարությամբ, որովհետև համազգային ինքնապաշտպանության հիմնախնդիրները գրեթե ամբողջովին, սահմանափակված են սոսկ մեկ պատասխանատու գերատեսչությամբ, որը չունի ազգային բովանդակ ներուժի կարողությունները կենտրոնացնելու և նպատակաուղղելու ինստիտուցիոնալ ինֆրաստուկտուրաներ, ասել է թե, գիտահետազոտական հաստատություններ, ակումբներ, վերլուծական կենտրոններ, հկ-ներ, նպատակային հիմնադրամներ, և այս բոլորի կատարած աշխատանքները կոորդինացնելու ու այն ուղղորդելու պետական մի կառույց, որը կունենա ակադեմիական լիազորություններ և իրավահավասար կարողություններ:

Հայաստանը իրենից ուժեղ և հզոր գերտերությունների ուշադրության կիզակետում է հայտնված: Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և լոկալ շահերի բախման տրամաբանությունը և փլիսոփայությունն ինքնին ենթադրում է ստեղծելու «Ուղեղների կենտրոն» կամ « Կրիտիկական զանգված» ընկերակցությունը՝ հայ ժողովրդին ուղղվսծ այսօրվա սպառնալիքները և մարտահրավերները չեզոքացնելու և դրանից բխող զուսպ ու հավասարակշռիչ գաղափարախոսություն տանելու համար: Միայն մեկ գերատեսչությամբ, մի երկու հկ-ների կամ հիմնադրամների և մատերի վրա հաշված մի քանի խորագետ քաղաքագետների միջոցով չենք կարողանալու հասնել ցանկալի արդյունքների: Նոր իրողությունները՝ նորովի իրավահարաբերություններ և նորովի մոտեցումներ են պահանջում: Նոր իշխանությունները, կարծում եմ, պետք է ձեռնամուխ լինեն այս նոր կենտրոնների ստեղծմանը, որպեսզի ազգային գիտակցության, ազգային հիշողության, նրա ողբերգական կորուստների պատմության իմացությունը նորովի հանրայնացվի ու վերարժևորման, զարթոնքի, արթնության իրավագիտակցությունը նոր պահանջատիրության բարձրացվի: Շատ քչերը այսօր գիտեն Վուդրո Վիլսոնի իրավարար դրույթները, 1920-1921 թթ. պայմանագրերի նախապատմությունները, Նախիջևանի նվիրաբերումը և այլ բազմաթիվ ճակատագրական իրադարձություններ: Ժամանակն է ոգեղենությամբ լցվելու և համազգային ներուժը դրախտամայր Հայաստանի համար նպատակային օգտագործելու: Հիշե՛ք, Հայաստանը դրախտամայր Երկիրն է, և, միայն հայերն են, որ առաջին, և ջրհեղեղից հետո երկրորդ քաղաքակրթության ընթացքում պահպանեցին Աստվածային Լեզուն, ու առ այսօր՝ խոսում են այդ երկու քաղաքակրթությունները իրար կապող Մայր լեզվով՝ Հայոց Լեզվով…»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ