Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Պուչդեմոնը գրավի դիմաց ազատ է արձակվել

am ru
Powch`demone gravi dimats` azat e ardzakvel _53235

Գերմանիայի Շլեզվիգ քաղաքի դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին: Այս մասին ասվում է դատարանի հրապարակված որոշման մեջ:

Նշվում է, որ գրավի գումարը 75 հազար եվրո է: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ նախկինում որոշում է կայացվել Պուչդեմոնին կալանքի տակ վերցնել՝ հետագայում  Իսպանիային հանձնելու համար: Սակայն այս որոշման իրագործումը կասեցվել է:

ՏԱՍՍ-ի տվյալների համաձայն՝ քաղաքական գործչին ձերբակալելու որոշման հիմքը ոչ թե ապստամբություն հրահրելու, այլ պետական ​​միջոցների յուրացման մեղադրանք էր:

 

Հիշեցնենք, որ Պուչդեմոնը Գերմանիայում ձերբակալվել էր մարտի 25-ին, Ֆինլանդիայից Բելգիա տեղափոխվելու ճանապարհին, որտեղ նա ապրում էր անցյալ տարվա հոկտեմբերից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ