Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Պուտինը և Ռուհանին քննարկել են հրթիռային հարձակումից հետո Սիրիայում տիրող իրավիճակը

am en ru
Powtine ew Rhowhanin k`nnarkel en hrt`irhayin hardzakowmits` heto Siriayowm tirogh iravichake_55059

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց  է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները  քննարկել են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարձակումից հետո Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Արևմտյան կոալիցիայի հրթիռային հարվածից հետո Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայտարարել, որ դա վնասում է հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարներին:

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ եթե նման գործողությունները, որոնք իրականացվում են ՄԱԿ կանոնադրության խախտմամբ, շարունակվեն, ապա միջազգային հարաբերություններում քաոսի կհանգեցնեն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ