Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը:

Շլիման

Պուտինի հետ հանդիպումն ամփոփող հայտարարությունը շատ կարևոր կլինի. Էրդողան

am ru
Powtini het handipowmn amp`op`ogh haytararowt`yowne shat karewor klini. Erdoghan_98815

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո արվելիք հայտարարությունը շատ կարեւոր է լլինելու: Այս մասին հաղորդում է РИА Новости- ն:

«Կարծում եմ, որ ոչ միայն տարածաշրջանը, այլեւ ողջ աշխարհը հայացքը հառել է մեր այսօրվա հանդիպմանը: Հայտարարությունը, որով մենք հանդես կգանք հանդիպումից հետո, տարածաշրջանի համար հույսեր է ներշնչում», - ասել է Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում Սոչիու, ակնկալվում է, որ զրույցի հիմնական թեման կլինի Սիրիայի Իդլիբում տիրող իրավիճակը: Հանդիպումը կայանում Թեհրանում տեղի ունեցած գագաթնաժողովից 10 օր անց:

Ինչպես Սոչի մեկնելուց առաջ լրագրողներին է ասել Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, դա կապված է Իդլիբի իրավիճակի հետ, որի շուրջ մթնոլորտը շարունակում է լարված մնալ:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ