Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՌԱԿ անդամները հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

am en ru es
RhAK andamnere handipel en HH nakhagah Armen Sargsyani het_72191

Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությունը հունիսի 28-ին հանդիպել է աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրգոր Հովհաննիսյանի հետ:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ արտաքին քաղաքականության հարցերը, ներհայաստանյան խնդիրները, ընթացիկ քաղաքական փոփոխությունները, դատարանների իրավիճակի վերաբերյալ հարցերը, նաև հայաստանյան լրատվամիջոցների հուսալիության աստիճանը:

ՌԱԿ պատվիրակության կազմում էին ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամներ Գևորգ Մարաշլյանը, Երվանդ Ազատյանը, ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը, Բերտա Բաղջաջյանը, ինչպես նաև   ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ Հակոբ Վարդիվառյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ