Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ՌԱԿ հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

am en ru es
RhAK haytararowt`yowne  Erewani avaganow entrowt`yownneri veraberyal_92439

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ 

 

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հորդորում է երեւանաբնակ իր անդամներին¸ համակիրներին եւ առհասարակ բոլոր երեւանցիներին՝ քաղաքացիական պատասխանատվությամբ ու ազգային-քաղաքական գիտակցությամբ մասնակցել առաջիկա ընտրություններին եւ իրենց ձայնը տալ ըստ իրենց հայեցողության՝ հարմարագույն թեկնածուներին։

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հիշեցնում է բոլորին¸ որ առաջիկա ընտրությունները հանդիսանալու են առաջինը՝ «թավշյա հեղափոխությանը» հաջորդող ժամանակաշրջանում¸ որոնց ընթացքում փաստացիորեն փորձարկվելու են երկրի նոր իշխանության պատրաստակամությունը ազատ¸ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու¸ ընտրակաշառքների հոռի ավանդույթը արմատախիլ անելու¸ վարչական եւ այլ ռեսուրսներ ի գործ չդնելու եւ օրինախախտներին խստագույնս պատժելու խոստումների անկեղծությունը։

Ավելին՝ Երեւանի քաղաքային ընտրությունները լինելու են յուրօրինակ փորձաքար՝ առաջիկա տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար¸ որոնց իր սուղ միջոցների խնայողության պայմաններում ՌԱԿ-ը նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ¸ ուժերի գերլարումով՝ հանրապետության ողջ տարածքում։

Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները¸ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը սեպտեմբերի 22-ից 23-ը ներառյալ իր Կենտրոնական գրասենյակում հաստատելու է ընտրական հնարավոր խախտումների շուրջ բողոքների գրանցման շուրջօրյա ծառայություն եւ կոչ է անում մեր համաքաղաքացիներին¸ դիտորդական կազմակերպություններին¸ ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգել հետեւյալ հեռախոսահամարով +374 060271114 եւ էլ.հասցեյով ramkavar@gmail.com։

 

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Երեւան, 30 օգոստոսի 2018թ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ