Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՌԱԿ ներկայացուցչի այցը Հաագա

am es
RhAK nerkayats`owts`ch`i ayts`e Haaga_72155

 

 Օրերս Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի ատենապետուհի Օժենի Ավետիսյանը Հոլանդիայի հայ համայնքի և տեղական կազմակերպությունների հրավերով երկօրյա այցով գտնվում էր Հոլանդիայի Հաագա քաղաքում. այցի նպատակը տեղի հայ համայնքի հետ հանդիպումն էր:

 

   Այցի շրջանակներում մի խումբ հայ երիտասարդներ, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, Հաագայի հայազգի բնակչությանը ներկայացրել են այդ իրադարձության վերաբերյալ իրենց տպավորությունները:

 

   Հանդիպման ընթացքում Հայաստանից մեկնածներին իրենց հուզող հարցերն են հղել տեղի հայ երիտասարդները: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հոլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը:

 

  Օժենի Ավետիսյանը նշում է, որ հանդիպմանը քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են հեղափոխությանը ներգրավվելու դրդապատճառները, ունեցած դժվարությունները, նաև ՀՀ ներկա կառավարության նպատակները, Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր:

 

   Հարցեր են հնչել նաև՝ հայաստանյան զարգացումներում Սփյուռքի ունեցած դերի կամ անելիքների մասին, թե ինչպե՞ս կարող է Սփյուռքը օգնել Հայաստանին նման իրավիճակներում:

 

  Ինչպես ընգծում է Ավետիսյանը, իրենք բավական ջերմ ընդունելության են արժանացել տեղի հայության կողմից և Հայաստան են վերադարձել դրական տպավորություններով:

 

  «Հաագայի հայերը Հայաստան գալու, այստեղ պրակտիկ գործունեություն ծավալելու մեծ ցանկություն ունեն և տեղի կազմակերպությունների հետ համագործակցելու եզրեր են փնտրում: Ես ինքս նպատակադրված եմ գործընկերներ փնտրել, որպեսզի  կապեր հաստատվեն Հայաստանի և Հոլանդիայի հայերի միջև»,-հավելում է Ավետիսյանը:

 

Հաագայի փոքրաթիվ համայնքը բաղկացած է 1000-2000 անդամից, ունեն «Աբովյան» կենտրոն, որը նրանց հավաքատեղին է. յուրաքանչյուր կիրակի այնտեղ միջոցառումներ, հանդիպումներ են կազմակերպվում:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ