ՌԱԿ-ը պատրաստ է իր ողջ ներուժով ծառայել հայրենիքին, և ակնկալում է իշխանությունների հետ փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն. ՌԱԿ հայտարարություն

am en ru
RhAK-e  patrast e ir oghj nerowzhov tsarhayel  hayrenik`in, ew aknkalowm e ishkhanowt`yownneri het p`okhadardz vstahowt`yan vra himnvats hamagortsakts`owt`yown. RhAK haytararowt`yown_103509

Ռամկավար Ազատական կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները խաղաղ և առանց անցանկալի միջադեպերի անցկացնելու առիթով և հույս հայտնում, որ այսուհետև էլ ժողովրդի և իշխանությունների միասնական ջանքերով բոլոր մակարդակի ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական սկզբունքներին համահունչ:

Ընտրությունների արդյունքները հուշում են, որ մեր հասարակության ակտիվ մասի մոտ առկա է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: Այդ առիթով կուսակցությունս հավատարիմ մնալով հիմնադրման առաջին իսկ օրվանից "ժողովրդի հետ և ժողովրդի համար" անբեկանելի սկզբունքին` հայտարարում է. ինչպես նախորդ բոլոր համակարգերի ժամանակ, այնպես էլ այժմ, ՌԱԿ-ը պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման գործում` միաժամանակ իրեն վերապահելով բացասական երևույթները քննադատելու իրավունքը:

ՌԱԿ-ը պատրաստ է նաև աշխարհի շատ երկրներում առկա կուսակցական կառույցների հնարավորություններն օգտագործել ինչպես հայաստանանպաստ շփումներ, այնպես էլ ֆինանսական ներդրումներ ապահովելու համար:

ՌԱԿ-ը նաև պատրաստ է իր ողջ ներուժով ծառայել ինչպես հայրենիքի, այնպես էլ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության գործնականորեն իրականացմանը և ակնկալում է իշխանությունների հետ փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն:

ՌԱԿ Կենտրոնական Վարչություն

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ