Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

ՌԴ-ը Սիրիայի շուրջ իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ կհրավիրի

am ru
RhD-e Siriayi showrj iravichaki kapakts`owt`yamb MAK-i Anvtangowt`yan khorhrdi bats` nist khraviri_54663

Ռուսաստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ Անվտանգության խորհրդի բաց նիստ է հրավիրում Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ խաղաղությանը սպառնացող վտանքի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան:

«Առաջիկայում մենք կխնդրենք Անվտանգության խորհուրդին բաց քննարկում հրավիրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ` քննարկելու համար այդ հարցը», - ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բոլիվիայի նախաձեռնությամբ Սիրիայի վերաբերյալ փակ խորհրդակցություններ է անցկացրել` կապված հռետորության եւ միակողմանի գործողությունների սպառնալիքների հետ: Ըստ Նեբենզիայի՝ նախորդ  խորհրդակցություններ «բավարար չեն»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ