Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՌԴ-ի տարածքում չեղարկվել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը. «Ինտերֆաքս»

am ru
RhD-i taratsk`owm ch`egharkvel e Mik`ayel Harowt`yownyani nkatmamb haytararvats hetakhowzowme. <<Interfak`s>>_94859

Ռուսաստանի Դաշնությունն իր տարածքում չեղյալ է հայտարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ  (Անկախ պետությունների համագործակցություն) միջպետական հետախուզումը:

 Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանին վերաբերող նյութերը ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղյալ համարել Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա որոնումը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Այսպիսով, ինչպես բացատրել է լրատվամիջոցի աղբյուրը, որ Ռուսաստանում գեներալին ոչինչ չի սպառնում: Սակայն, ըստ աղբյուրի, Հարությունյանի՝ ԱՊՀ երկրներում հայտնվելու դեպքում նրան կարող են ձերբակալել եւ հանձնել Հայաստանին:

Աղբյուրը նաեւ նշել է, որ նախկին պաշտպանության նախարարի ձերբակալման եւ հանձնման վերաբերյալ հարցումը որոշ ժամանակ Մոսկվա է ուղարկվել ոչ թե ՀՀ գլխավոր դատախազությունից, այլ միջպետական ​​որոնումների միջոցով: Ձերբակալման հրամանում անգամ նշված է նույնիսկ Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալի տան հասցեն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ