Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ռամկավար Ազատական կուսակցության շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

am en ru es
Rhamkavar Azatakan kowsakts`owt`yan shnorhavorank`e Nikol P`ashinyanin HH varch`apet entrvelow kapakts`owt`yamb_59719

Ռամկավար Ազատական կուսակցությունը Հայաստանում եւ Սփյուռքում գործող իր բոլոր կառույցների անունից ջերմորեն շնորհավորում եւ հաջողություններ է մաղթում պրն Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Իրոք¸ ծանր բեռ եւ պարտավորություն¸ որի արդյունավորումից է կախված մեր ժողովրդի ու պետության անվտանգ¸ խաղաղ եւ բարօր կյանքը¸ պետական եւ ազգային բոլոր մարզերում մեր երկրի¸ ողջ հայության հետագա զարգացման ընթացքը։

Համաժողովրդական ոգեւորությունից¸ ինքնահիացումից եւ արդար հաղթանակի բերկրանքից սթափվելու ժամն է արդեն¸ տքնանքի¸ ուժերը լարելու¸ դիմանալու եւ դիմակայելու ժամը¸ ժամը իմաստուն եւ իմաստավորված աշխատանքի¸ որի միջոցով միայն պիտի կերտենք մեր մատաղ սերունդների ապագան։

Պատմական այդ լրջագույն առաքելության հաջողության համար ՌԱԿ-ը պատրաստակամ է Մայր հայրենիքում թե Սփյուռքում իր ողջ կարողականությունները միաձուլել հետագա օրերին կազմվելիք նոր կառավարության ջանքերին¸ ամեն գնով նպաստել երկրում ժողովրդավարության¸ արդարության¸ տնտեսության իսկական ազատականացման¸ արդյունաբերության¸ գյուղատնտեսության¸ առեւտրի¸ կրթության¸ մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին։

 

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ատենապետ

Հակոբ Ավետիքյան

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈւՐԴ

Ատենապետ

Վարդան Նազիրյան

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ