Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը:

Շլիման

Ռոբերտ Քոչարյանը երազում է, բայց կյանքում չի դառնա կոնսոլիդացիոն ուժ. Վահագն Խաչատրյան

am
Rhobert K`och`aryane erazowm e, bayts` kyank`owm ch`i darhna konsolidats`ion owzh. Vahagn Khach`atryan _91542

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է «Հայ ազգային կոնգերս» կուսակցության անդամ, տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է լուրջ կոնսոլիդացնող կենտրոն լինել քաղաքական ուժերի համար: Ըստ Ձեզ՝ դաշտում կա՞ն ուժեր, որ կարող են միավորվել Քոչարյանի շուրջ:  

-Ռոբերտ Քոչարյանի երազանքն է, որ այդպիսին լինի: Ինքը կյանքում չի դառնա ո՛չ կոնսոլիդացիոն ուժ, ո՛չ էլ որևէ մեկը իր հետևից կգնա:

-Այսինքն, երբ նա հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և կոնսոլիդացիայի կենտրոն դառնալու մասին, դա դեռևս հիմք չի տալիս կարծելու, թե նա կարող է լուրջ ընդդիմադիր զանգված համախմբել իր շո՞ւրջ:

-Ես համազված եմ, որ նա չի կարող լուրջ ուժ ձևավորել, քանի որ ինքը հասարակության մեջ ավելի շուտ հանցագործի իմիջ ունի, քան թե քաղաքական գործիչի: Քոչարյանն ի սկզբանե՝ 1998 թվականից սկսած, հակաօրինական ճանապարհներով է պաշտոններ ստանձնել և երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահ չի եղել, այլ եղել է այդ պաշտոնը զբաղեցնող մարդ: Սկսած այն օրվանից, երբ նա տեղեկանք է ներկայացրել, որ ապրել է Հայաստանի Հանրապետությունում, կոնկրետ՝ Երևանում, վերջացրած այն բոլոր գործողություններով, որ նա կատարել է՝ եղել են անօրինական:

-Ըստ Ձեզ՝ ՀՀԿ-ն էլ չի միանա Քոչարյանի ձևավորած քաղաքական ուժի՞ն:

-Ես չգիտեմ: Դա պետք է ՀՀԿ-ին հարցնել:

-«НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական վենդետա է իրականացվում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Քաղաքական վենդետա նա է իրականացրել տարիներ շարունակ իր քաղաքական հակառակորդների դեմ, և դրա կուլմինացիան եղել է մարտի 1-ը: Ռոբերտ Քոչարյանը պետք է  պատասխան տա մարտի 1-ի համար, դա պարզ է: Ուզի, թե չուզի, իր դուրը գա, թե չգա, NTV-ով խոսի, թե BBC-ով, որևէ նշանակություն չունի, նա օրենքի առաջ պատասխան պետք է տա մարտի 1-ի համար: Ճիշտ է՝ ամեն քաղաքացի իրավունք ունի պաշտպանվելու, Հայաստանի Հանրապետության ներկա օրենքները թույլ են տալիս՝ ի տարբերություն իր ժամանակների: Հիմա թող ինքը պաշտպանվի դատական ատյաններում ու իրավապահ մարմիններում, թող ապացուցի իր անմեղությունը, եթե կարող է: Թեև դա անհնար է:

-Իր հարցազրույցում Քոչարյանը քննադատել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Սահմանադրական փոփոխությունների համար՝ ասելով, որ եթե նա երրորդ ժամկետով առաջադրման համար Սահմանադրությունը չփոխեր՝ հեղափոխություն չէր լինի: Այս հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Այդ հայտարարությունը պետք է հասկանալ այնպես, ինչպես ասել է: Ես Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մեկնաբանողը չեմ և չեմ ցանկանում լինել: Ես ընդամենը այս հարցում պահանջատեր եմ մարտի 1-ի գործի բացահայտման համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ