Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ռումինիան հեղափոխության շեմի՞ն. երրորդ օրն է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերը

am
Rhowminian heghap`okhowt`yan shemi?n. errord orn e, sharownakvowm en hakakarhavarakan ts`owyts`ere_86899

Բուխարեսում օգոստոսի 12-ին ավելի քան 6 հազար բողոքավոր է դուրս եկել Վիկտորիայի հրապարակ հակակառավարական ցույցերի երրորդ օրը:

Մասնակիցները պահանջել են ձախ կենտրոնամետ կառավարության հրաժարականը և վաղաժակետ ընտրություններ, ծածանում էին Ռումինիայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության դրոշներ: Հակակառավարական ցույցեր են անցկացվել նաեւ Ռումինիայի մյուս խոշոր քաղաքներում, հայտնել է Agerpres գործակալությունը:

Բողոքի ցույցը Վիկտորիայի հրապարակում՝ նախարարների կաբինետի շենքի առջեւ, կազմակերպվում է օգոստոսի 10-ից: Այդ օրը ժանդարմերիայի եւ ցուցարարների միջեւ բազմակի ընդհարումներից հետո իրավակարգի ուժերի կողմից հրապարակը մաքրվել է արցունքաբեր գազով նռնակների եւ ջրանետիչի միջոցով: Ընդհարումների ընթացքում տուժել Է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ 35 ժանդարմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ