Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ռուսական ինքնաթիռի անկումը և ռուս-թուրքական հարաբերությունների նոր լարվածությունը

am en ru
Rhowsakan ink`nat`irhi ankowme ew rhows-t`owrk`akan haraberowt`yownneri nor larvatsowt`yowne_42116

Սիրայի երկնքում ռուսական ՍՈՒ-25 ինքնաթիռի ոչնչացումը ռուսական մամուլում և սոցցանցերում հակաթուրքական նոր ալիք է բարձրացրել։ Պատճառը ռուսական կողմի այն համոզվածությունն է, որ առանց թուրքական աջակցության այսպես կոչված  ընդդիմադիրներին չէր հաջողվի հարված հասցնել ռուսական ռազմական կործանիչին։

 Ռուսական կործանիչին հարվածել են սիրիական Սարակեբ կոչվող քաղաքի մոտակայքում, որտեղ այդ պահին գտնվել են նաև թուրքական բանակի ստորաբաժանումերը։ Այդ շրջանը վերահսկվում էր թուրքամետ ուժերի կողմից։

 Հիմնական հարցը, որն այսօր մտահոգում է ռուսական կողմին, այն է՝ ինչպե՞ս է հարավոր, որ այդպիսի շարժական հակաօդային կայանք հայտնվի ահաբեկիչների ձեռքում։ Այս առումով արդեն մեղադրանքեր են հնչել թե՛ ամերիկյան, թե՛ թուրքական կողմերի հասցեին։ Ամերիկացիները շտապել են հայտարարել, որ իրենք երբեք Սիրիա չեն մատակարարել այդ տիպի զինատեսակներ։ Թուրքական կողմն առայժմ լռում է։

 Պարզ է սակայն, որ ռուսական ինքնաթիռի կործանումը նորից կլարի երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Այն նաև հնարավորություն կտա քրդական կողմին ավելի ակտիվացել իր ջանքերը հակաթուրքական պայքարում՝  ակնկալելով նաև ռուսական կողմի աջակցությունը։  

 Այս օրերին ռուսական ԶԼՄ-ները և սոցցանցերը տարածում են նաև օդաչու Ռոման Ֆիլիպովի վերջին մարտի կադրերը, երբ ինքաթիռից կատապուլտի միջոցով իջած օդաչուն գերի չնկնելու համար պայթեցնում է իրեն այն պահին, երբ վերջիններս արդեն շրջապատել էին նրան։ Այս տեսագրության տարածումը ռուսական հանրության շրջանում էլ ավելի է հրահրում հակաթուրքական տրամադրություներ, ինչն իր ազդեցությունը կունենա նաև Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վրա։

 Հասկանալի է, որ անիմաստ է սպասել, թե սիրիական հարցում Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանուր հայտարարի կգան, իսկ վերջին իրադարձությունները  դրանք  ահույս են դարձում։ Միաժամանակ սա չի նշանակում, որ կխզվեն երկկողմ հարաբերություները։ Սիրիական հակամարտության մեջ Ռուսաստանն  ու Թուրքիան ինչքան հակասություններ, նույնքան էլ ընդհարություններ ունեն,  հետևաբար,  միմյանց միջև հարաբերությունները կկառուցվեն վայրիվերումներով և շատ հազվադեպ կհոսեն նույն հունով։

 Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» հակաքարդական գործողությունը վերջին իրադարձությունների ֆոնին սպառնում է վերածվել նոր վիետնամական պատերազմի, ինչը կարող է հսկայական ռեսուրսներ, մարդկային կորուստներ ու ժամանակ խլել, առանց էական առաջընթացի։ Մասնագիտական շրջանակներն արդեն զգուշացրել են, որ այս հակաքրդական պատերազմը կարող է տարածվել նաև բուն Թուրքիայի տարածքի վրա՝ առաջացնելով քրդամետ ուժերի ակտիվացում և հակաթուրքական տրամադրությունների ուժեղացում։

 Սիրիական ներխուժումը թուրքերի համար կարող է վերածվել ճահճի, որն իր մեջ կներքաշի թուրքական բանակը՝ նրա քաղաքական ու ռազմական ողջ ներուժի հետ միասին։ Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ բանակները, ինչպիսին է թուրքականը,  ի վիճակի չեն դիմակայել երկարատև պարտիզանական պատերազմների և վաղ թե ուշ սկսում են քայքայվել։ Քրդերը ակնկալում են նաև, որ ռուսական կողմը կսկսի զենք մատակարարել իրենց թուրքերի դեմ պայքարում, իսկ վերջին իրադարձությունները քրդերին այդ հույսը տալիս են։  

 

Հատուկ Հայ ձայնի համար

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ