Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Ռուսական կողմին տեղեկացրել ենք սահմանային կրակոցների և Նախիջևանում տեղաշարժերի մասին. Հայկ Բաբուխանյան

am en ru
Rhowsakan koghmin teghekats`rel enk` sahmanayin krakots`neri ew Nakhijewanowm teghasharzheri masin. Hayk Babowkhanyan_97855

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը Մոսկվա-Բաքու հեռուստակամուրջի ժամանակ խոսել էր ղարաբաղյան հակամարտության լուծման մասին և հայտարարել. «Ոչ մի Մինսկի խումբ չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որքան էլ չափազանցվի նրա գործունեությունն ու նշանակությունը. այդ հարցը կարող են լուծել միայն Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները»:

Այս հայտարարության վերաբերյալ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականին մեկնաբանություն էր տվել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, ով նշել էր. «Դա պարոն Կալաշնիկովի անձնական կարծիքն է», միաժամանակ հավելել. «Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ ձևաչափը միակն է, և նույնիսկ անթույլատրելի են համարել որևէ փոփոխություն կամ այլ կողմերի անդամակցություն այս եռանախագահությանը: Այսինքն, գոյություն ունի ձևաչափ, որից պաշտոնական Կրեմլը չի հրաժարվել»,- ասել էր Բաբայանը՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում:

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակությունը ժամանեց Հայաստան և հանդիպում ունեցավ խորհրդարանականների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է: արդյոք, պարոն Կալաշնիկովի առաջ քաշած մոտեցումը՝ փորձեցինք ճշտել ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանից, ով ներկա է գտնվել հանդիպմանը:

«Իր այդ մոտեցմանը տեղյակ չեմ, և հանդիպման ժամանակ էլ իր կողմից չի հնչել նման հայտարարություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա տեղեկացրեց, որ ռուսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Արցախի, Նախիջևանի և Տավուշի՝ Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում, կրակոցներ են հնչում և կուտակումներ են նկատվում: «Ռուսական պատվիրակությանը տեղեկացրել ենք նաև, որ Նախիջևանի կողմում տեղաշարժեր կան: Այդ ամենի վերաբերյալ անհանգստություն ենք հայտնել և նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում անվտանգության սպառնալիք են հանդիսանում»,- ասաց Բաբուխանյանը:

Ինչպիսի՞ն է եղել ռուսական պատվիրակության արձագանքը՝  հարց ուղղեցինք պատգամավորին: «Իրենք ընդունվել են ի գիտություն մեր ասածը»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ բանակցային գործընթացի և այդ հարցում Ռուսաստանի դերակատարության մասին չեն խոսել:

Կալաշնիկովի վերոնշյալ հայտարարությունից հետո մտահոգություն առաջացավ՝ գուցե Ռուսաստանը ձգտում է ձևաչափի փոփոխությո՞ւն անել և ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում ուժեղացնել սեփական դերակատարությունըՊատգամավոր Հայկ Բաբուխանյանը այդպիսի միտում չի նկատում. «Երեկվա մեր հանդիպման ժամանակ նոր ձևաչափի, դերերի վերաբաշխման վերաբերյալ խոսք չի եղել»,- ասաց պատգամավորը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ