Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է աշխարհում առկա ամենաէժան գնով. Պուտին

am
Rhowsastane Hayastanin gaze vacharhowm e ashkharhowm arhka amenaezhan gnov. Powtin_95575

 

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենացածր գներով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի տնտեսական գործընկերների շրջանում:

«Մենք Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողն ենք, և այստեղ կարելի է նշել, որ այս իմաստով մեր հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: Մասնավորապես, ուրախացնում է, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն 22.2 տոկոս: Այսինքն՝ եթե ամեն ինչ նույն կերպ շարունակվի, մենք կգերազանցենք անցած տարվա ցուցանիշները», - նշել է Պուտինը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ