Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Վլադիմիր Պուտին

am
Rhowsastane ksharownaki npastel Gharabaghyan hakamartowt`yan khaghagh kargavormane. Vladimir Powtin_92803

 

Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Մենք փոխանակել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր: Մասնավորապես, իհարկե, անդրադարձել ենք Ղարաբաղյան հիմնախնդրին: Որպես Մինսկի խմբի համանախագահող` Ռուսաստանը կշարունակի հնարավորինս նպաստել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՌԴ նախագահը:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ