Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին կործանիչներ մատակարարել. Կոմերսանտ

am ru
Rhowsastane ts`ankanowm e Hayastanin kortsanich`ner matakararel. Komersant_68700

 Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում խոսվում է  Ռուսաստանից Հայաստանի զինված ուժերին SU-30SM կործանիչների հնարավոր մատակարարման մասին:

«Ինչպես մեզ հայտնի է դարձել, Հայաստանում իշխանափոխությունից կարճ ժամանակ առաջ, նախկին ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել էր Ռուսաստանից SU-30SM գնման վերաբերյալ պայմանագիրը: Սակայն այժմ Ռուսաստանի ղեկավարությունը ակնկալում է վերսկսել  պայմանագիրը արդեն Հայաստանի նոր ղեկավարության հետ», - գրում է թերթը:

Նշվում է, որ 2012 թ. կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանը պետք է Հայաստանին տրամադրի առնվազն 12 SU-30SM կործանիչներ:

Հայաստանի կողմից ռուսական կործանիչների ձեռքբերման մասին խոսակցությունները վերսկսվեցին այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook- ում «Էրեբունի» օդնավակայանում SU-30SM-ում արված լուսանկար հրապարակեց՝ նշելով, որ ռուսական կործանիչն աշխարհի լավագույններից է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ