Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:

Դերենիկ Դեմիրճյան– Հայը (հատված)

Սա ձեր սելֆի-ժամը չէ, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում. Արմեն Աշոտյան

am
Sa dzer selfi-zhame ch`e, ishkhanowt`yan ghekin haytnvats mardik krkin ts`owyts` en talis, or ch`ownen petakanowt`yan enkalowm. Armen Ashotyan_100761

ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ արտահայտել է իր  վրդովմունքը՝ Անկախության տոնի առթիվ պաշտոնական ընդունելությանը մասնակցելու հրավերի մասով:

«Այսօր, Հայաստանի ամենակարևոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարակության և բարեկրթության պատշաճ մակարդակ։

Ազգային Ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսևորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն։

Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ։ Հետո չզարմանաք, երբ սկսեք հնձել ձեր ցանածը։

Նորից շնորհավոր բոլորիս տոնը»,-գրել է Աշոտյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ