Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Սա հարձակում է եկեղեցու վրա. Մայր Աթոռը դիմում է իրավապահներին

am
Sa hardzakowm e ekeghets`ow vra. Mayr At`orhe dimowm e iravapahnerin_74903

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը   «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում հանդես է եկել հայտարարությամբ՝ պայմանավորված այսօր առավոտից Մայր Աթոռում ստեղծված լարված իրավիճակով:

Այս մասին տեղեկանում ենք shantnews.am կայքից:

«Մենք սա գնահատում ենք հարձակում եկեղեցու վրա, դիվանատունը գրավված է, մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները: Մեր աշխատակիցներին, սպասավորներին, ծառայողներին խնդրել եմ դադարեցնել աշխատանքները: Այս քայլը գնահատում եմ հալածանք Ազգային եկեղեցու նկատմամբ, հուսամ՝ իրավապահները անհրաժեշտ հետևությունները կանեն, որպեսզի զերծ պահեն Ազգային եկեղեցուն հալածանքից»,- ասաց նա:

 Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամը ահազանգեց, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից մի քանիսը ներխուժել են եկեղեցու դիվանատուն: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ