Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Սա քարոզարշավ չէ՝ շոու է. Արարատ Զուրաբյան

am
Sa k`arozarshav ch`e, shoow e. Ararat Zowrabyan_97847

Թող մեկը չկարծի, որ իրեն "սպիտակ" հռչակելով մեզանից ավելի լավ է պայքարելու քոչարյանների և ժամանակին իշխանությունն ուզուրպացրածների դեմ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններին «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

Զուրաբյանն ընդգծեց, որ Երևանի քաղաքացին շատ ուշադիր պետք է լինի ընտրություն կատարելիս, որպեսզի հերթական անգամ չսխալվի.

«Բոլոր չափահաս մարդիկ պետք է գիտակցեն՝ սխալվելու իրավունքն իրենցն է, բայց պատասխանատվությունն էլ իրենք են կրում, որովհետև մեր քաղաքացիներն են իրենց ուսերի վրա կրելու այդ որոշման հետևանքը: Երևանցիները շատ ուշադիր պետք է լինեն ընտրություն կատարելիս, որպեսզի հետո չասեն՝ վայ սխալվեցինք»:

Ի պատասխան ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հարցին, թե Երևանի ավագանու ընտրություններում Արարատ Զուրաբյանն ակնկալում էր Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, հայտնի գործարարն այսօր որքանո՞վ է աջակցում իրեն՝ քաղաքապետի թեկնածուն արձագանքեց. «Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքն ունի երկու թեկնածու, և ես շատ գոհ եմ, որ դա այդպես է: Բնականաբար՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտպանում է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, բայց կոնկրետ «Ծառուկյան» դաշինքն ավելի ընդգրկուն միավոր է, և բազմաթիվ մարդիկ այդ դաշիքից պաշտպանում են ինձ, իմ կողքին են: Կա նաև հետևյալը, կարծում եմ՝ «Ծառուկյան» դաշինքն ի դեմս ինձ և Նաիրա Զոհրաբյանի, եթե հաջողություն ունենա, մենք ի վիճակի ենք ճիշտ որոշում ընդունելու և միասնաբար շարունակելու մեր գործունեությունը՝ ի շահ Երևան քաղաքի»:

Ճշտեցինք,  թե հնարավո՞ր է համագործակցություն տեսնենք հենց ընտրությունների ժամանակ:

«Ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրը ներկայացնում է իր թիմին, իր ծրագրերը, բայց միաժամանակ կա ընտրություններին հաջորդող փուլ և այդտեղ, կարծում եմ,  կլինեն լուծումներ»:

Հետաքրքրվեցինք՝ քարոզարշավում քիչ ենք տեսնում պարոն Զուրաբյանին, ի՞նչ հանգամանքով է պայմանավորված այս երևույթը, Զուրաբյանը նշեց, որ շոուների սիրահար չէ.

   «Քարոզարշավ չեմ ուզում կոչել այն՝ ինչին դուք ականատես եք: Դա քարոզարշավ չէ՝ դա շոու է, ես շոումեն չեմ ու չեմ սիրում ավելորդ խոսել: Ընդհանրապես, գտնում եմ, որ մարդը պետք է զբաղվի  նրանով՝ ինչով կարողանում է զբաղվել: Ես կարող եմ գնալ, որևէ հրապարակում թռվռալ, ցույց տալ, որ մարդիկ են հավաքված, դրանով չէ, որ երևանցին պետք է առաջնորդվի: Ուզում եմ ասել հետևյալը՝ դիլետանտներին հեռու պահեք ձեզանից, շատ հարգում եմ բոլոր թեկնածուներին որպես մարդ, բայց երևանցին պետք է ուշադիր լինի՝ ով կարող է այդ գործը անել, թող նրան էլ վստահեն»,-եզրափակեց քաղաքապետի թեկնածուն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ