Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Սաադ Հարիրին խոստացել է տուն վերադառնալ

Saad Haririn khostats`el e town veradarhnal_30364

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին, ով գտնվելով Սաուդյան Արաբիայում 8 օր առաջ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին, հայտնել է, որ «մի քանի օրից» տուն է վերադառնալու, որպեսզի պաշտոնապես հրաժարական կտա: Այս մասին նա ասել է Future հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է BBC- ն:

«Ես հրաժարական եմ տվել: Շուտով կմեկնեմ Լիբանան եւ սահմանադրական ճանապարհով կհեռանամ իմ զբաղեցրած պաշտոնից», - ասել է նա:

Հարիրին հավելել է, որ իր հրաժարականը «Լիբանանի համար սկիզբն էր»:

Նա նաեւ ասել է, որ Սաուդյան Արաբիայում իրեն ոչինչ չեն պարտադրել:

«Ես այստեղ ազատ եմ: Եթե ​​ես վաղն իսկ ցանկանամ տեղափոխվել, ապա կանեմ դա », - ասել է Հարիրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը «առեղծվածային» էր կոչել Հարիրիի հետ կապված իրավիճակը: Նա այն կարծիքն է հայտնել, որ Հարիրին առեւանգվել է եւ նախկին պաշտոնյայի կողմից արված ցանկացած հայտարարություն «չի արտացոլում իրերի իրական վիճակը»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ