Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Սադրիչ գործողություններ հայ եկեղեցու դեմ՝ ոստիկանների աչքի առաջ. Էմիլ Մարկոսյան

am
Sadrich` gortsoghowt`yownner hay ekeghets`ow dem, ostikanneri ach`k`i arhaj. Emil Markosyan_97891

«Սուրբ Հաղարծին վանքի դիմաց հավաքված հարյուրավոր զբոսաշրջիկների աչքի առաջ անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու և Հայոց պետական կրոնի վրա»: Տեղեկանում ենք Էմիլ Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից:

Վերինս մասնավորապես գրում է. «Սրբապղծություն, սադրիչ գործողություններ, հայհոյանքներ, հրմշտոց և պետության դեմ ուղղված հանցագործություն, սակայն ոչ մեկին չփռեցին ասֆալտին, ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին և այս ամենը, ըստ ականատեսների պնդման, բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ։ Հորդորում և պահանջում եմ իշխանություններին, իրավապահ մարմիններին, բոլոր պատկան մարմիններին վերջ դնել այս անբարոյականության գագաթնակետին և գուցե նաև դիտավորյալ լռությանը ու աչքաթողության մատնված պայթյունավտանգ երևույթին, կարդացե՛ք ՀՀ Սահմանադրությունը, տեսե՛ք որն է Հայոց պետական կրոնը և հիշե՛ք թե դարեր ի վեր որքան արյուն ենք թափել ու զոհեր տվել հանուն մեր այս կրոնի, հանուն հավատքի և Քրիստոնեությանը»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ