Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Սամարայում կանցկացվի հայկական կինոյի շաբաթ

ru am
Samarayowm kants`kats`vi haykakan kinoyi shabat`_29935

Հայկական մշակույթի օրերի շրջանակներում ՌԴ Սամարա քաղաքի բնակիչները  կծանոթանան հայկական կինոյին: Այս մասին գրում է rusarminfo-ն:

 

Նոյեմբերի 14-ին հանդիսատեսին կներկայացվի հայ հայտնի կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը Ղարաբաղյան պատերազմի եւ  մարդկային արժեքների, բարեկամության, սիրո եւ հայրենասիրության մասին է :

 

Նոյեմբերի 16-ին կցուցադրվի ռուս ռեժիսոր Անդրեյ Սուդրիլովսկու «Այվազովսկու էֆեկտ»  հայազգի մեծ նկարչի մասին պատմող ֆիլմը:

 

Բացի կինոդիտումից, նախատեսվում է նաեւ ցուցահանդես ` նվիրված անվանի սամարահայերին` գյուտարարներին, գիտնականներին, արվեստագետներին եւ կոմպոզիտորներին:

 

 

Սամարայում հայկական մշակույթի օրերը կանցկացվեն նոյեմբերի 14-ից նոյեմբերի 25-ը եւ կավարտվեն հայ ժողովրդական հեքիաթների երեկոյով:

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ