Սամվել Ամիրխանյանը նշանակվեց Տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար

am
Samvel Amirkhanyane nshanakvets` Transporti nakhararowt`yan ashkhatakazmi ghekavar_10730

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց նախարարության առաջարկը, համաձայն որի՝ առաջարկվում էր Սամվել Ամիրխանյանին նշանակել Հայաս­տանի Հան­րապետության տրանս­պորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար։ Գրում է tert.am-ը:

«Ամիրխանյանն ունի մեծ փորձ, նախկինում նույնպես աշխատել է աշխատակազմի ղեկավար, խնդրում ենք հաստատել նախագիծը»,-ասաց Գրիգորյանը:

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետե­րով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց որոշումը: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ