Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի խոշորագույն էլեկտրակայանը

am ru
Saowdyan Arabiayowm kkarhowts`vi ashkharhi khoshoragowyn elektrakayane_52022

Սաուդյան Արաբիան եւ ճապոնական SoftBank Group կորպորացիան 200 գիգավատ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման մասին համաձայնագիր են ստորագրել: Եթե ​​հավակնոտ ծրագիրը հաջողվի կյանքի կոչել, ապա էլեկտրակայանը կդառնա աշխարհում   ամենախոշորը:

Ծրագրի արժեքը 200 միլիարդ դոլար է գնահատվում: Սաուդյան Արաբիայում, որն աշխարհում նավթ արտահանող խոշորագույն երկիրն է, լավ հասկանում են «սեւ ոսկուց» կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը: Այստեղ արդեն գործում է մի քանի էլեկտրակայան, որոնք 2016-ի տվյալներով միասին արտադրում են մոտ 77 գիգավատ էլեկտրաէներգիա:

Փորձագետների կարծիքով, նոր նախագծի իրականացումը 100 հազար աշխատատեղ կստեղծի: Էլեկտրակայանը լիարժեքորեն կգործարկվի մինչեւ 2030 թ.: Այս մասին գրում է  «Աշխարհի շուրջը» պորտալը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ