Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը

am en ru
Segodnia den' Konstitutsii Armenii_74213

Հւոլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրութան օրը: Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որով սահմանվում են պետության  պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, դատական համակարգը։

Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական հանրաքվե անցկացվեց 1995թ. հուլիսի 5-ին, որի նպատակը ՀՀ Սահմանադրության ընդունումն էր:  Հանրաքվեի արդյունքում Սահմանադրությունը  գրեթե միաձայն ընդունվեց:

«1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ 2005 թվականի փոփոխություններով, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

 

 

«Սահմանադրություն» բառը եղել է դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական ակտերի օրինակարգավորումն էր։ Առաջին սահմանադրություններն են եղել Ամերիկա վերաբնակված անգլիացիների քաղաքական ակտերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սահմանադրական ակտերը (13-16-րդ դարեր)։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ