Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Սերժ Սարգսյանը ԵԿՄ ղեկավարի պաշտոնո՞ւմ

am es
Serzh Sargsyane EKM ghekavari pashtono?wm   _68632

  Մի շարք երկրապահներ ցանկանում են, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի ԵԿՄ ղեկավարի պաշտոնը հաշվի առնելով, որ նա եղել է Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահ, ունի բարձր հեղինակություն արցախյան պատերազմի վետերանների շրջանում եւ իր պաշտպանության նախարար լինելու օրոք ձեռք է բերել ամբողջ հայ զինվորականության հարգանքն ու վստահությունը: 

Այս մասին գրում է iravunk.com կայքը: 

Լրատվամիջոցի փոխանցմամբ. «Հավանաբար շուտով հայտնի երկրապահները կդիմեն Սերժ Սարգսյանին նման առաջարկությամբ, քանի որ երկրապահների կարծիքով կազմակերպությունը այլեւս չի կարող գլխավորել հեղինակազրկված Մանվել Գրիգորյանը: Երկրապահ ղեկավար կազմում անհանգստացած են, որ Մ. Գրիգորյանին վերագրվող բացասական երեւույթները կտարածվեն ամբողջ երկրապահի վրա: Մյուս կողմից, եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի երկրապահների խնդրանքին ու ստանձնի ԵԿՄ-ի ղեկավարի պաշտոնը, ապա ստիպված կլինի հեռանալու ՀՀԿ ղեկավարի պաշտոնից»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ