Սերժ Թանկյանը հրապարակել է «Lonely Day» երգը՝ փոքրիկ արցախցու կատարմամբ

am
Serzh T`ankyane hraparakel e <<Lonely Day>> erge, p`ok`rik arts`akhts`ow katarmamb_6707

ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանած Սերժ Թանկյանը՝ Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի հետ, երեկ եղել է Արցախում:

Երաժիշտն իր Instagram-ում հոլովակ է հրապարակել այնտեղից՝ կիսվելով Արցախի մասին իր տպավորություններով.

«Իսկապես տպավորված եմ՝ լինելով Արցախում: Ինչ զարմանալի փոփոխություններ են տեղի ունեցել այստեղ: Այս երեխան կատարում է SOAD-ի Lonely Day-ը: Նա իրական ռոք աստղ է»,-հոլովակը մեկնաբանել է նա:

Հավելենք, որ աշխարհահռչակ երաժիշտի առօրյայում տեղ են գտել ոչ միայն քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչերի հետ հանդիպումները, այլեւ նա չի մոռացել մշակութային կյանքի մասին: Ավելի վաղ նա այցելել էր Նարեկացի արվեստի միություն՝ ունկնդրելու միության նվագախմբի ելույթը: 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ