Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Սեյրան ջան, դու հիմա՞ էլ չգիտես՝ ովքեր են թալանել մեր բանակը. Արամ Մանուկյան

am
Seyran jan, dow hima? el ch`gites, ovk`er en t`alanel mer banake. Aram Manowkyan_68184

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Արամ Մանուկյան-Սեյրան Սարոյան բանավեճը շարունակվում է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Արամ Մանուկյանը դիմեց  Սարոյանին. «Սեյրան ջան, դու կռված մարդ, դու գեներալ մարդ, դու հիմա էլ   չգիտե՞ս, թե ովքեր են թալանել մեր բանակը, թե ովքեր են մեր բանակի գողերը»:

Արամ Մանուկյանի համար Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումը շոկային էր, նա գիշերը քնել չի կարողացել:

«Բոլորի համար էր սա շոկային, ոչ մեկի երևակայությամբ չէր անցնի, որ մեր երկրում նման  բան կարող էր լինել»:

 ՀԱԿ փոխնախագահը կարևոր դիտարկում արեց՝ ԵԿՄ-ի վարչությունը չխառնել ազատամարտիկների հետ:

«Խնդրում եմ ԵԿՄ վարչությունը մի խառնեք  ազատամարտիկների հետ: Հանկարծ այս ֆոնին ազատամարտիկների, կռված տղաների հասցեին բաներ չգնա, այն տղաների, ովքեր կռել են մեր  հաղթանակը  և այսօր հացի կարոտ են: Ամենևին չխառնել այս մարդկանց հետ, զինվորն ու սպան հարգանքի են արժանի, և նրանք այսօր ժողովրդի աջակցության կարիքն ունեն»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ բացահայտումների գործընթացը շարունակական է լինելու, բայց չպետք է շտապել:

«Գործընթացը կշարունակվի, չի կարող չշարունակվել: Բայց ես ժողովրդի մոտ շտապողականություն եմ նկատում, որ խնդիրներն արագ, ափալ-թափալ լուծվեն: Չի կարելի նման բան անել, պետք է թողնել, որ հանգիստ աշխատեն: Իշխանությունը պետք է ամբողջականացվի, այդ դեպքում խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»:

Այս բացահայտման հետ կապված  շատ հարցեր ու դիտարկումներ կան՝ ասում է Մանուկյանը:

«Արջերին կերակրողները չգիտեի՞ն, որ զինվորի կերակուրն էին տալիս: ՊՆ-ն չգիտե՞ր, որ այդ  մեքենաներն այնտեղ հայտնվել են իրենց թույլատվությամբ և բացատրությամբ: 
Էդ 20 հոգին ու վարորդը, որ այդ սնունդը  բերել-դատարկել են, չգիտեի՞ն, որ զինվորի կերակուրն են բերել, վախեցե՞լ են, թե զինվորի կենացն էին խմում»:

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև բանակի համար 1000-ական դրամներ վճարելուն:

«Ես վիճում էի, ասում էի՝  դուք միլիարդներ ունեք, ձեր գրպանին չեք կպնում, եկել  մնացածի 1000 դրամնե՞րն եք ուզում: Եվ, սա՞ էր բարոյականությունը»:

Մանուկյանի դիտարկմամբ՝  պետք է ուշադիր լինել, որ այս  բացահայտումների ֆոնին արտագաղթ և փախուստ չլինի:

«Պետք է ուշադիր լինել, որ այն հանցագործները, որոնք արդեն գիտեն, թե ինչ է կախված իրենց գլխին, չթռնեն այստեղից»:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ