Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Շախմատի Համաշխարհային օլիմպիադան Հայաստանը մեկնարկեց վստահ հաղթանակով

am
Shakhmati Hamashkharhayin olimpiadan Hayastane meknarkets` vstah haght`anakov_102213

Շախմատի Հայաստանի հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ վստահ հաղթանակով մեկնարկեց Բաթումում սկսված Համաշխարհային օլիմպիադայում: Առաջին տուրում Հայաստանի թիմը Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան կազմով ապահովել է հաղթանակը Ճապոնիայի թիմի նկատմամբ՝ 3.5:0.5: Առաջին համար Լեւոն Արոնյանին տրվել էր հանգստի հնարավորություն:

Գաբրիել Սարգսյանը սեւերով խաղաց ոչ-ոքի, Ռոբերտ Հովհաննիսյանը դարձյալ սեւերով հաղթանակ տարավ: Մեկական միավոր վաստակեցին նաեւ սպիտակներով հանդես եկած Հայկ Մարտիրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը:

Կանանց Հայաստանի հավաքականը երեք պարտիաների ավարտից հետո ապահովել է հաղթանակը Ղրղզստանի թիմի նկատմամբ՝ 3:0: Էլինա Դանիելյանը հաղթել է սպիտակներով, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ սեւերով: Պարտիան դեռ չի ավարտել Մարիա Կուրսովան:

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ