Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շախմատի Հայաստանի հավաքականը մեկնում է Բաթում

am
Shakhmati Hayastani havak`akane meknowm e Bat`owm_101085

Շախմատի Հայաստանի հավաքականը մեկնում է Բաթում՝ մասնակցելու շախմատի 43-րդ օլիմպիադային, որն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը:

Հայաստանի հավաքականից առաջին խաղատախտակին անփոփոխ առաջատար Լևոն Արոնյանն է: Երկրորդ համարով հանդես կգա Գաբրիել Սարգսյանը: Երրորդ խաղատախտակին կլինի Հրանտ Մելքումյանը, իսկ վերջին խաղատախտակին կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանը: 4-րդ պահեստային խաղացող կլինի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց թիմը հանդես կգա հետևյալ կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա, Սիրանուշ Ղուկասյան:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ