Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շիրակի ՌԱԿ երիտասարդների կազմակերպած էկոտուրը Հառիճավանքի շրջակայքում (լուսանկարներ)

am en ru es
Shiraki RhAK eritasardneri kazmakerpats ekotowre Harhichavank`i shrjakayk`owm (lowsankarner) _91022

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամները օգոստոսի 16-ին իրականցրել են էկոտուր դեպի Հառիճավանք։ Արդեն ավանդական դարձած էկոտուրի  (2017թ-ին Էկոտուրը Մարմաշեն վանական համալիրում էր) նպատակն էր մաքրել վանական համալիրի տարածքը կուտակված աղբից, կազմակերպել ակտիվ հանգիստ, շփվել միմյանց հետ, այցելել Հառիճավանքի հոգևոր ճեմարան։


   
ՌԱԿ երիտասարդական ակումբի նոր անդամների հետ ծանոթանալուց հետո մասնակիցները շնորհավորեցին բուհերի այս տարվա շրջանավարտներին և մագիստրատրոսական ծրարգրերի ուսանողներին, ապա ուսումնասիրեցին Հառիճի վանքը և նրա պատմութունը, որին օգնեց ակումբի անդամ Մարտուն Հովհաննիսյանը. վերջինս տեղացի է և քաջածանոթ վանքի կառուցման պատմությանը։

 

Հառիճավանքը, ինչպես հայտնի է, հնագույն միջնադարյան հայկական վանքերից է, իսկ  ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։

 

Ակումբի ատենապետ Շուշանիկ Զառաֆյան, անդամներ Անահիտ Պետրոսյանը, Անի և Լիլիթ Հովհաննիսյան քույրերը գեղեցիկ և հաճելի անակնկալ մատուցեցին՝ կատարելով  հոգևոր երգեր հենց եկեղեցու ներսում։ Աղջիկների երգը մեծ հուզականությամբ ընդունվեց և՛ ակումբի անդամների, և՛ հոգևոր ծառայողների ու ներկա զբոսաշրջիկների կողմից:


 
Երկրորդ անակնկալը  տեղաբնակներ, «Կարմիր Խաչի» Գյումրու նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի և գործարար Յուրա Սահակյանի հանդիպումն էր ակումբի անդամների հետ, ովքեր ոգևորված երիտասարդների բնասեր առաքելությամբ, նրանց հրավիրեցին իրենց կողմից հիմնած բնության գողտրիկ անկյունը, որը իրենց աշխատանքի շնորհիվ վերածվել էր հանգստի հրաշալի գոտու: Այստեղ գտնվող այգիներից  մեկը Հովհաննես Հովհաննիսյանի հոր՝ արձակագիր և պետական-քաղական գործիչ Ալբերտ Հովհաննիսյանի պատվին անվանակոչվել է «Ալբերտի այգի», մյուսն էլ հենց նույն օրը անվանակոչվեց Նիկոլի այգի, ի պատիվ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

 
 
Անի Խաչատրյանը, ով նկարչուհի է, արձակագիր, հեքիաթագիր, նուրբ ու գեղեցիկ գույների միջոցով թղթին հանձնեց Հառիճավանքի պատկերը՝ այն նվիրելով ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակին։


 
Մեր աղջիկները, փաստորեն, լավ երգելուց բացի նաև լավ նկարում են և որոշեցին հանպատրաստից նկարազարդել այգու դարպասը։ Դիզայներներ Մարգարիտ Խաչատրյանը, Շուշան Ղազարյանը, Լուիզա Նալջյանը մանրանկարչական պատկերով զարդեցին դարպասը, իսկ Անին, Լիլիթը և Շուշանը նկարազարդեցին այն՝ թողնելով ակումբի անդամների կողմից գեղեցիկ հուշ:

 

Երիտասարդների մյուս մասը ձեռնամուխ եղավ էկոտուրի հիմնական նպատակին. սկսեցին մաքրել վանքի շրջակայքը կուտակված աղբից: Դրա վերաբերյալ պատրաստվեց նաև լուսանկարչական ուղերձ՝ «Մաքուր պահենք Հառիճավանքի շրջակայքը» վերտառությամբ՝ ուղղված բնակչությանը: Ճանապարհի երկարության և աղբի ցրված լինելու պատճառով  հնարավոր է նաև այն չնկատել, սակայն ուշադիր նայելու պարագայում տեսնում ես, որ գոյացած մեծ քանակությամբ աղբը մեծ վնաս է հասցնում բնությանը: Բացի այդ, տհաճ է տեսնել վանական համալիրի շրջակայքը աղբի մեջ, այն դեպքում, երբ մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում։

Ամբողջ էկոտուրը ֆոտո և տեսանկարահանումներով հավերժացրեց ակումբի անդամ, արվեստաբան Լիանան:

Դե ինչ, ակումբի առաքելությունը իրականացված է, անմոռաց տպավորություններով վերադառնում ենք տուն:

 

ՌԱԿ «Փանոս Թերլեմեզյան» անդամ  Լիանա Ստեփանյան/Ներսիսյան 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ