Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շնորհավորանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից

am ru
Shnorhavorank` Mayr At`orh Sowrb Ejmiatsnits`_37458

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շնորհավորանքը «Հայ ձայն» լրատվական կայքի մեկամյակի կապակցությամբ

 

«Հայ ձայն» լրատվական կայք

խմբագրական կազմին

 

 

 

Հոգու մեծ բերկրանքով շնորհավորում ենք «Հայ ձայն» լրատվական կայքի մեկամյա գործունեության տարեդարձի առիթով:

Այս ժամանակահատվածում արձանագրած հաջողություններով կայքն արդեն իսկ իր ուրույն տեղն է գրավել հայրենի լրատվական դաշտում` կարևոր ներդրում ունենալով Հայաստանի կյանքի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, համազգային խնդիրների լուսաբանման գործում:

Ուրախալի է, որ կայքում կարևոր տեղ է հատկացվում հոգևոր արժեքներին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանն ու գործունեությանը, Եկեղեցու առջև ծառացող զանազան մարտահրավերների հաղթահարմանը: Մեծապես գնահատում ենք այն արդյունավետ գործակցությունը, որ այս ընթացքում ձևավորվել է կայքի խմբագրակազմի և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի, նաև Հայոց Եկեղեցու տարբեր թեմերի միջև:

Վստահ ենք, որ ձեր այս ազգօգուտ և եկեղեցասեր գործունեությունը պիտի շարունակ պտղաբերի:

Մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում խմբագրակազմին` հայցելով, որ Երկնավոր Տերն Իր հանապազ օրհնությամբ զորացնի ձեզ վսեմ ձեր առաքելության իրագործման ճանապարհին` աննվազ հաջողություններ պարգևելով «Հայ ձայն»-ին:

 

 

Հարգանքով և օրհնությամբ՝

 

Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Տեղեկատվական համակարգի տնօրեն

 

 

դեկտեմբերի 26, 2017 թ.

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ