Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ Արցախի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

am
Shosh gyowghowm katarvats depk`i arht`iv Arts`akhi ostikanowt`yowne nor manramasner e haytnowm_100513

Արցախի Հանրապետության  ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 14-ին ժամը 23։40-ի սահմաններում Սողոմոն Մելքումյանին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում չորս այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել 1991թ ծնված¸ մայրաքաղաքի Պ. Սևակի փողոցի 88 տան բնակիչ Հարութ Մխիթարի Ավշարյանը։

Այս մասին ասված է քիչ առաջ ԱՀ ոստիկանության մամուլի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստի առթիվ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում դեպքի մասնակիցներից վերցրվել են բացատրություններ¸ ստացվել է տեսաձայնագրություն, նշանակվել են տարբեր փորձաքննություններ¸ իրականացվել է դեպքի վայրի զննություն։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սողոմոն Մելքումյանի կողմից դեպքի վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել և միայն սույն թվականի սեպտեմբերի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոնից» ստացված հաղորդումից հետո, ԱՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել դեպքի հանգամանքների պարզմանը։

Հիշեցնենք, որ միջադեպի պատճառով այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մի խումբ անձինք Շոշ գյուղում փակել էին Ստեփանակերտ - Հադրութ մայրուղին:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ